Ի՞նչ է  ISIC միջազգային ուսանողական քարտ

Դուք ուսանո՞ղ եք, սիրու՞մ եք ճանապարհորդել, սովորել միջազգային կրթահամալիրներում և ԲՈՒՀ-երում, կատարել բազմապիսի գնումներ և օգտվել հատուկ ուսանողական  ծրագրերի առավելություններից,  ուրեմն պատրաստվեք աշխարհի հազարավոր զեղչերին և առավելություններին: ISIC միջազգային ուսանողական քարտը հնարավորություն է տալիս Ձեզ միանալ միջազգային ուսանողական հանրությանը և օգտվել ավելի քան 140 000 զեղչից ողջ աշխարհում և Հայաստանում:

Ո՞վ կարող է ձեռք բերել ISIC միջազգային ուսանողական քարտ

ISIC միջազգային ուսանողական քարտ կարող է ձեռք բերել յուրաքանչյուր ստանցիոնար կրթություն ստացող ուսանող: Ստացիոնար ուսուցումը ենթադրում է.

  • առնվազն 15 ուսումնական ժամ մեկ շաբաթվա ընթացքում
  • առնվազն 12 ուսումնական շաբաթ մեկ տարվա ընթացքում

Ի՞նչ զեղչեր և առավելություններ է տալիս ISIC միջազգային ուսանողական քարտը.

ISIC միջազգային ուսանողական քարտը տրամադրում է զեղչեր և առավելություններ  հետևյալ ոլորտներում`

Մշակույթ` թատրոններ, կինոթատրոններ, համերգներ, թանգարաններ, միջոցառումներ,իրադարձություններ
Տրանսպորտ` ավտոբուսներ, գնացքներ, ինքնաթիռներ
Ճանապարհորդություն` տեղավորում հյուրանոցներում, տուրիստական ուղևորություններ

Կրթություն`
Խանութներ` ձայներիզներ, գրքեր, նորաձևություն, սպորտային հագուստ և այլն
Ծառայություններ`բժշկական ապահովագրություն, օտար լեզուների դասընթացներ, բաժանորդագրություններ, մշակութային իրադարձությունների տոմսերի ամրագրում:

Ի՞նչ է պետք ներկայացնել ISIC միջազգային ուսանողական քարտ  ստանալու համար

  • 1 լուսանկար (3×4)
  • Անձնագիր(կամ պատճեն)
  • Ուսանողական տոմս (կամ պատճեն)

Ուսանողական տոմսի բացակայության դեպքում կարող եք ներկայացնել ԲՈՒՀ-ից նամակ:

  • 3000 ՀՀ դրամ

 

Խնդրում ենք ձեռք բերել քարտը յուրաքանչյուր աշխատանքային օր մինչ 17:30

 

Որտեղի՞ց կարող եք ձեռք բերել ISIC միջազգային ուսանողական քարտ

ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1

Էրեբունի բիզնես կենտրոն,6-րդ  հարկ, #602 սենյակ
Հեռ./Ֆաքս՝ (+374 10) 53 2553, (+374 93) 53 25 51
Էլ-հասցե` mgajc@netsys.am
Էլ. կայք` www.isic.am