Հարգելի ուսանողներ,
Ներոնշյալ փորձել ենք պատասխանել Ձեր կողմից ավելի հաճախ տրվող հարցերին: Եթե կգտնվեն հարցեր, որոնց պատասխաններն այստեղ չկան, կարող եք դիմել մեր գրասենյակ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-18:00:

Ո՞վ կարող է ստանալ ISIC միջազգային ուսանողական քարտ
ISIC միջազգային ուսանողական քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր առկա կրթություն ստացող ուսանող, այդ թվում նաև մագիստրատուրա և ասպերանտուրա սովորող ուսանողները:

Ստացիոնար ուսուցումը ենթադրում է.

  • առնվազն 15 ուսումնական ժամ մեկ շաբաթվա ընթացքում
  • առնվազն 12 ուսումնական շաբաթ մեկ տարվա ընթացքում

Որտեղի՞ց  կարող ենք ստանալ ISIC միջազգային ուսանողական քարտ.
ISIC միջազգային ուսանողական քարտ կարող եք ստանալ մեր գրասենյակից, որը գտնվում է`

ՀՀ, Երևան 0010,  Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն ,  6-րդ հարկ, # 602 սենյակ

Հեռ` (+374 10) 53 25 53,

(+374 96) 53 25 51
Էլ-հասցե` mgajc@netsys.am
Էլ. կայք` www.isic.am

Ի՞նչ է պետք անել քարտի կորստի դեպքում
Քարտը կորցնելու կամ վնասելու դեպքում պետք է  ներկայացնել միայն մեկ լուսանկար և վճարել քարտի ամբողջական գումարը:

Ի՞նչ է պետք ներկայացնել ISIC միջազգային ուսանողական քարտ ձեռք բերելու համար.
ISIC միջազգային ուսանողական քարտ  ստանալու համար անհրաժեշտ է  ներկայացնել.

  • 1 լուսանկար (3×4)
  • Անձնագիր (կամ պատճեն)
  • Ուսանողական տոմս (կամ պատճեն)

Ուսանողական տոմսի բացակայության դեպքում կարող եք ներկայացնել ԲՈՒՀ-ից նամակ:

  • 3000 ՀՀ դրամ

Որքա՞ն է ISIC միջազգային ուսանողական քարտի վավերականությունը.
ISIC միջազգային ուսանողական քարտի վավերականությունը մեկ ուսումնական տարի է.

Օրինակ`

09/2011-12/2012
02/2011-05/2012

Ի՞նչ զեղչեր և առավելություններ է տալիս ISIC միջազգային ուսանողական քարտը.
ISIC միջազգային ուսանողական քարտը տրամադրում է զեղչեր և առավելություններ  հետևյալ ոլորտներում`

Մշակույթ` թատրոններ, կինոթատրոններ, համերգներ, թանգարաններ, միջոցառումներ,իրադարձություններ
Տրանսպորտ` ավտոբուսներ, գնացքներ, ինքնաթիռներ
Ճանապարհորդություն` տեղավորում հյուրանոցներում, տուրիստական ուղևորություններ
Կրթություն`
Խանութներ` ձայներիզներ, գրքեր, նորաձևություն, սպորտային հագուստ և այլն
Ծառայություններ` բժշկական ապահովագրություն, օտար լեզուների դասընթացներ, բաժանորդագրություններ, մշակութային իրադարձությունների տոմսերի ամրագրում: