ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ  ԾՐԱԳՐԵՐԸ

 

ISIC-MasterCard

ԵՎ

Visa ISIC

ՀԱՄԱՏԵՂ ՔԱՐՏԵՐ

 Միացե’ք միջազգային ուսանողական հանրությանը:

 

 

 

 

 

 

 

 

Արդշինվեստբանկը,  ՄԳԱ Կոնտինենտ ընկերությունը, ISIC (International Student Identity Card) միջազգային ուսանողական և երիտասարդական կազմակերպությունները համատեղ առաջարկում են ՀՀ շուկայում բացառիկ միջազգային վճարային քարտ` ISIC-MasterCard: 

  • Քարտը տրամադրվում է 2 տարի ժամկետով:
  • Քարտային հաշիվը կարող է բացվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով:

Կոնվերս Բանկը և ՄԳԱ Կոնտինենտ ընկերությունը` ISIC քարտի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ստեղծել են համատեղ բացառիկ միջազային վճարային քարտ՝  Visa ISIC :

  • Visa ISIC  քարտը տրամադրվում է 2 տարի ժամկետով:
  • Քարտային հաշիվը կարող է բացվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով:

ISIC-MasterCard և Visa ISIC  համատեղ քարտերը հնարավորություն են տալիս օգտվել ինչպես միջազգային վճարային համակարգի լայն ցանցից (կատարել գնումներ, ստանալ կանխիկ դրամական միջոցներ ողջ աշխարհում և այլն), այնպես էլ ISIC  միջազգային կազմակերպությունների բազմաթիվ առաջարկներից և զեղչային համակարգերից, մասնավորապես`

  1. օգտվել ISIC միջազգային ուսանողական զեղչային ծրագրի կողմից տրամադրվող զեղչային համակարգից, որն ընդգրկում է ավելի քան 120 երկրի 40 000 կազմկերպություններ,
  2. մասնակցել Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականցվող “Եվրոպական կամավորական ծառայություններ” ծրագրին,
  3. ստանալ ISIC միջազգային ուսանողական անհատական քարտ և միանալ ավելի քան 4.5 միլիոն ուսանողներին ամբողջ աշխարհում,
  4. ստանալ ավելի քան 40 000 միջազգային և 130 տեղական զեղչեր տարբեր ոլորտներում`
  • Մշակույթ` թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ, ցուցահանդեսներ պատկերասրահներ և այլն,
  • Կրթություն` միջազգային և տեղական կրթական համալիրներ, մասնագիտական դասընթացներ և այլն,
  • Տրանսպորտ` ավտոբուսների, գնացքների և ինքնաթիռների տոմսեր,
  • Ճանապարհորդություն` տուրիսատական գործակալություններ, հյուրանոցներ, ճանապարհորդական ապահովագրություն,
  • Խանութներ
  • Զվարճանքի վայրեր` դիսկո ակումբներ, ժամանցի վայրեր, ռեստորաններ, սրճարաններ և այլն:

Զեղչերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ  www.isic.org և www.isic.am պաշտոնական կայքերից: ՀՀ-ում զեղչեր տրամադրող բոլոր կազմակերպությունների մուտքերին փակցված են վճարային քարտի պատկերով ցուցանակներ: